Մարիել դը Սառնեզ
Մարիել դը Սառնեզ ֆր.՝ Marielle de Sarnez | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիական ժողովրդավարության միություն, Ժողովրդավարական շարժում և Հանրապետական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 27, 1951[2][3] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1] |
Վախճանի օր | հունվարի 13, 2021[3][1][4] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[5] |
Թաղված | Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Marielle Lebel de Sarnez[1] |
Հայր | Olivier de Sarnez? |
Ամուսին | Ֆիլիպ Օգե |
Զավակներ | Ջաստին Օժե |
Կայք՝ | lalettredemarielledesarnez.eu |
Մարիել դը Սառնեզ (ֆր.՝ Marielle Lebel de Sarnez, մարտի 27, 1951[2][3], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա[1] - հունվարի 13, 2021[3][1][4], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի պատասխանատու նախարար (2017)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելով բակալավրիատը, դարձել է Միշել Պոնիտովսկիի անկախ հանրապետականների շարժման քարտուղար։
1978 թվականին քաղաքական կարիերա է սկսել Ֆրանսիայի ժողովրդավարության միություն՝ աջակցելով Վալերի Ժիսկար դ'Էստենի նախագահական քարոզարշավին, ավելի ուշ աշխատել է ազգային կրթության նախարար Ֆրանսուա Բայրուի աշխատակազմում, իսկ 1993-1997 թվականներին գլխավորել է այն[6]։
1999 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան, հետևողականորեն վերընտրվել է 2004, 2009 և 2014 թվականներին։
2001 թվականին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր 14-րդ ընտրատարածքից` Միություն ի պաշտպանություն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդավարության միության ցուցակով։ 2006 թվականին դարձել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության Փարիզի բաժանմունքի նախագահ։ 2007 թվականին պարտվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունները, 2008 թվականին վերընտրվել է մայրաքաղաքային խորհրդում Ժողովրդավարական շարժման ցուցակով և գլխավորել Փարիզի բաժանմունքը, սակայն 2010 թվականին վաղաժամկետ հանձնել է մունիցիպալ պատգամավորական պաշտոնը` որոշելով ամբողջությամբ նվիրվել եվրապատգամավորի գործունեությանը[7]։
Եղել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության նախագահ`է Ֆրանսուա Բայրունի տեղակալ, 2004 թվականին մասնակցել է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ստեղծմանը։
2007 թվականին գլխավորել է Ֆրանսուա Բայրուի նախագահական արշավը։
2014 թվականին Փարիզի մունիցիպալ ընտրությունների ընթացքում աջակցել է Նատալի Կոսցյուշկո-Մորիզեին սոցիալիստ Անն Իդալգոյի հաղթանակը կանխելու անհաջող ձգտման մեջ[8]։
2014 թվականին կրկին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր, այժմ` 6-րդ ընտրատարածքից[9]։
2017 թվականի մայիսի 17-ին նշանակվել է Ֆիլիպի կառավարությունում եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի նախարարի պատասխանատու[10]։
2017 թվականի մարտի 22-ին Փարիզի դատախազությունը Մարիել դե Սարնեզի նկատմամբ հետաքննություն էր սկսել խորհրդարանական օգնականի ենթադրյալ կեղծ վարձույթի կապակցությամբ պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով[11]։
2017 թվականի հունիսի 18-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, նա ընտրվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր` Փարիզի 11-րդ շրջանից, ստանալով ձայների 63,51%-ը, իր հանրապետական մրցակից Ֆրենսիս Սպիների 36,49%-ի դիմաց[12]։
2017 թվականի հունիսի 21-ին ժողովրդավարական շարժման առաջնորդ Ֆրանսուա Բայրուն և Մարիել դե Սարնեզը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են Էդուարդ Ֆիլիպի` ընտրությունների արդյունքում ձևավորվող երկրորդ կառավարության մասնակցությունից հրաժարվելու մասին[13]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնալուծված է Դովիլի քաղաքապետ Ֆիլիպ Օժյեից, երկու երեխաների մայր է։ Որդին` Օգոստոս Օժեն ըդգրկվել է «Առաջ, Հանրապետություն» կուսակցության ցուցակում` ըստ արտասահմանյան իններորդ ընտրատարածքի, և իր Թվիթթերի միջոցով տեղեկացրել է, որ դա սխալ է[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.lemonde.fr/politique/article/2021/01/13/marielle-de-sarnez-infatigable-militante-du-courant-centriste-est-morte_6066171_823448.html
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 5,0 5,1 5,2 La députée et ancienne ministre Marielle de Sarnez est morte (ֆր.) — Paris: Bayard Presse, 2021. — ISSN 0242-6056; 2263-4894
- ↑ «Marielle de Sarnez - Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Marielle de Sarnez - Gouvernement : Marielle de Sarnez, vocation Europe» (ֆրանսերեն). Le Point. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Marielle de Sarnez - Mouvement démocrate» (ֆրանսերեն). Le Point. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Marielle de Sarnez - Législatives : climat tendu à Paris pour Marielle de Sarnez» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ մայիսի 29. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «La liste complète du gouvernement d'Edouard Philippe» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Marielle de Sarnez - Assistants parlementaires : visée par une enquête, Sarnez porte plainte» (ֆրանսերեն). Le Figaro. 2017 թ․ մայիսի 30. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Second tour des législatives : Marielle de Sarnez (MoDem) élue députée dans la 11ème circonscription de Paris» (ֆրանսերեն). Europe 1. 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Loris Boichot (2017 թ․ հունիսի 21). «François Bayrou et Marielle de Sarnez quittent le gouvernement» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Marielle De Sarnez, une fidèle de Bayrou aux Affaires européennes» (ֆրանսերեն). Les Echos. 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Marielle de Sarnez». Historique des législatures (ֆրանսերեն). Европейский парламент. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- «DE SARNEZ Marielle. Conseiller de Paris—6e arrondissement—Groupe UDI-Modem» (ֆրանսերեն). paris.fr. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- «Mme Marielle de Sarnez» (ֆրանսերեն). Национальное собрание Франции. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիել դը Սառնեզ» հոդվածին։ |
|